Հայաստանը 59-րդն է 132 երկրների շարքում 2012թ. Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2012 17:25

Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) 2012 թվականին իրականացրել է Համաշխարհային առևտրի խթանման հերթական համեմատական վերլուծությունը 132 երկրների կտրվածքով: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, որպես ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն ներկայացնում է 2012թ. զեկույցի ամփոփ տվյալները:

Զեկույցի նպատակն է վերլուծել առևտրի խթանմանն ուղղված քաղաքականությունները և դրանց արդյունավետությունը տարբեր երկրներում:

Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչը հաշվարկվում է առևտրի հոսքերի ազատությունը պայմանավորող գործոնները և քաղաքականությունները նկարագրող 4 հիմնական ոլորտների ենթահամաթվերի հիման վրա, որոնք ներկայացված են ստորև.

ա) շուկայի մուտքի ենթահամաթիվ, որ նկարագրում է, թե որքանով է երկրի արտաքին առևտրի ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը խրախուսում օտարերկրյա ապրանքատեսակների շրջանառությունը ներքին շուկայում և նպաստում արտասահմանյան շուկաներում տեղի արտադրողների ազատ մուտքին;

բ) սահմաններում կարգավորման ենթահամաթիվ, որ ներկայացնում է թե որքանով են այս ոլորտում կիրարկվող մեխանիզմները նպաստում ապրանքների արդյունավետ հոսքին;

գ) տրանսպորտի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ենթահամաթիվ, որ գնահատում է, թե որքանով է վերջինս ապահովում բեռնափոխադրումների ոլորտի արդյունավետ գործունեությունը երկրի ներսում և դրանից դուրս;

դ) գործարար միջավայրի համաթիվ, որն անդրադառնում է վարչարարության որակին, ֆիզիկական ապահովության և ոլորտը կարգավորող դաշտի ազդեցությունը արտահանողների և ներմուծողների վրա:

Համաձայն զեկույցի` Հայաստանը միջին դիրքեր է գրավում ապրանքների ազատ հոսքերի խթանման ունակությամբ: Ոլորտում կրկին լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը և Հոնկոնգը:

2012 թվականի վերլուծության արդյունքներով Հայաստանը առևտրի խթանման ամփոփ ցուցիչով գրավել է 59-րդ տեղը 132 երկրների շարքում: Ինչպես և նախորդ տարիներին, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրների ցուցանիշները` Մոլդովային (76), Ադրբեջանին (88), Ուկրաինային (86), Ղազախստանին (105), Տաջիկստանին (110), Ղրղզստանին (111) և Ռուսաստանին (112): Վրաստանը առևտրի խթանման կատարողականով 38-րդն է:

Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչի ենթացուցիչները

Ենթացուցիչներ

2012

2012 միավորը

 
 

դիրքը

(1-7)

 
Շուկայի մուտքը

13

4.9

 
       
Սահմանային վարչարարությունը

85

3.5

 
Տրանսպորտի և հեռահաղորդակցության

63

3.9

 
ենթակառուցվածքը  
     
Գործարար միջավայրը

61

4.4

 
       

Ընդհանուր առմամբ, համաշխարհային առևտրի խթանման ասպարեզում Հայաստանի համար հիմնական խնդրահարույց գործոնը սահմանային վարչարարությունն է: Շուկայի մուտքի ցուցանիշով Հայաստանը բավականին մրցունակ դիրքում է ուսումնասիրվող երկրների շարքում:

Համաձայն ՀՏՖ գնահատականների` Հայաստանի առևտրի խթանման համակարգում լավագույն և վատագույն կատարողականն են գրանցել հետևյալ գործոնները.

 

Գործոն

Դիրքը

Գործոն

Դիրքը

 
Տրանսպորտի ոլորտում Ծառայությունների առևտրի        
գլխավոր համաձայնագրի(GATS) իրականացումը,

14

Մաքսային կարգավորումների բեռը

122

 
համաթիվ (0-1)        
Ահաբեկչության ազդեցությունը գործարար ծախքերի վրա

16

Ներմուծման ծախքերը, $ մեկ բեռնարկղի

111

 
հաշվով  
       
Նպատակային շուկաներում նպաստավոր խտրական

20

Տեղական մրցակցություն

110

 
մաքսային դրույքներ, համաթիվ (0-100)  
       
         
Հանցագործությունների ազդեցությունը բիզնես ծախքերի

23

Արտահանման ծախքերը, $ մեկ բեռնարկղի

109

 
վրա հաշվով  
     
Մաքսազերծ ներմուծումների մասնաբաժինը, %

27

Մաքսազերծման գործընթացների

107

 
արդյունավետություն (1-5)  
       
         
Հարթված ճանապարհներ, % ընդհանուրից

28

Բիզնեսի կողմից ինտերնետի օգտագործումը

105

 
         
Արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի

29

Բեռնափոխադրումների ոլորտի

105

 
քանակ մրցունակությունը  
     
         
Բջջային կապի բաժանորդներ, 100 շնչի հաշվով

30

Կոռուպցիայի ընկալման ինդեքս (0-10)

104

 
         
Մաքսային դրույքաչափ, %

34

Կառավարության առցանց ծառայությունների

102

 
ինդեքս (0-1)  
       
         
Մաքսային ծառայությունների ինդեքս (0-12)

39

Ֆինանսական շուկայի արդյունավետությունը

100

 
         

     «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply