Երևանի քաղաքապետը ներկայացրել է Դավթաշեն վարչական շրջանի նոր ղեկավարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2012 17:05


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին: Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելով և դադարեցնելով վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները, Արթուր Գևորգյանն իր հետագա գործունեությամբ ևս կշարունակելի ակտիվորեն աջակցել բնակչության ու վարչական շրջանի խնդիրների լուծմանը:
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, որպես Երևանի ավագանու անդամ ակտիվ գործունեություն է ծավալել տեղական ինքնակառավարման համակարգում և իր նպաստն է ունեցել համայնքային ծրագրերի մշակման աշխատանքներում: Տարոն Մարգարյանը վստահություն է հայտնել, որ, ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները շարունակելով, Դավթաշեն վարչական շրջանը կարող է դառնալ լավագույն և օրինակելի վարչական շրջաններից մեկը:
<>,- բարի երթ մաղթելով պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին` նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև շեշտել է, որ քաղաքային տնտեսության զարգացման և համայնքային նշանակության մի շարք ծրագրերի իրականացման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան և վարչական շրջանի աշխատակազմը պետք է կրկնապատկի ջանասիրությունն ու ներդրումն աշխատանքում, որպեսզի բնակչության համար ապահովվի հարմարավետ միջավայր`բարեկարգ բակից մինչև փողոց ու հրապարակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply