Տղամարդը սպանել և կերել է իր կողքի ուղևորին `նրան այլմոլորակային կարծելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2012 14:33

Սարսափելի դեպք է պատահել կանադական երթուղային ավտոբուսներից մեկում: Ուղևորներից մեկը  բոլորի աչքի առաջ կտրել է իր կողքինի գլուխը և հետո կերել պարունակության մի մասը:  Մարդասպանը ասում է, որ ինքը բարի նպատակներ ուներ` նա կատարել է այլմոլորակայիններին վերացնելու առաքելություն, հաղորդում է  Daily Mail-ը:

Չինական էմիգրանտ Վինս Լին  գլխատել և կերել է ավտոբուսի մեջ իր կողքին  նստած մարդուն, որը ուղևորվում էր դեպի Պորտիջ լա-Պրերի գավառ`Կանադայի արևմտյան մասը:  Մարդասպանի զոհը 22-ամյա Տիմ Միկլինն էր, որը աշխատում էր տեղի տոնավաճառներից մեկում: Միկլինը նստել էր Լիի կողքին և աչքերը փակ, ականջակալներով երաժշտություն էր լսում : Հանկարծ երիտասարդի հարևանը հանում է դանակը և հասցնում մի քանի ուժեղ հարված:

Վարորդը  կանգնեցրել  է ավտոբուսը, ուղևորները սարսափահար փախել են, իսկ Վինս Լին գլխատել է Մակլինի մարմինը , կտրել է և կերել է դիակի մի մասը և հետո հպարտորեն ցույց է տվել ավտոբուսը շրջապատած ամբոխին երիտասարդի գլուխը: Մարդասպանը ասել է , որ ինքը կատարել է աստվածային առաքելություն, որը կայանում է այլմոլորակայիններ ոնչնչացնելու մեջ: Ողբերգությունը կատարվել է 2008թ. հուլիսի 30-ին, սակայն մանրամասները միայն հիմա են հայտնի դարձել, երբ սպանության գործով հետաքննությունը ավարտվել է:

2009թ. փորձաքննությունը  հաստատել է, որ Վինս Լին չի կարող քրեական պատասխանատվություն կրել, քանի որ բժիշկները նրան հոգեկան հիվանդ են ճանաչել: «Այլմոլորակայինների որսորդի»  գործը բազմիցս վերանայվել է, բայց հիմա դատավորները եկել են վերջնական եզրակացության : Վերջին տարիներին  Վինս Լին պահվում էր Մանիտոբեի խիստ ռեժիմի հոգեբուժական հիվանդանոցում: Իշխանությունները որոշել են, որ հանցագործը այնտեղ կմնա մինչև կյանքի վերջը, սակայն նրան թույլ են տվել հիվանդանոցի սահմանը երբեմն հատել բժիշկների և պահակների ուղեկցությամբ :

Հոգեբուժները զրուցում են մարդասպանի հետ ամեն երկու շաբաթը մեկ, նրանք ասում են , որ Լին խորապես զղջում է իր արած հանցանքի համար, նա հասկանում է, որ տառապում է շիզոֆրենիայի ծանր տեսակով, որը «խաբում է իր ուղեղին»: Նա ասում է, որ մինչ իր կատարած գազանային սպանությունը, ինքը մշտապես լսում էր ձայներ, որոնք իրեն մղում  էին բռնել և ոչնչացնել օտարներին: Տղամարդը խոստովանում է, որ եթե իրեն չձերբակալեին, ինքը իր առաքելության համար շատ ավելի զոհեր կունենար:

Վինս Լին չինաստանից ներգաղթել է Կանադա 2001թ., 2005թ ստացել է կանադական քաղաքացիություն:

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply