Աշխարհի ամենափոքր արհեստական սիրտը փրկել է երեխայի կյանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2012 14:14

Իտալիայում 16 ամսական երեխային պատվաստեցին աշխարհի ամենափոքր արհեստական սիրտը: Հատկապես դրա շնորհիվ երեխան կարողացել է ապրել մինչև դոնորական սրտի փոխպատվաստումը:

Հազվագյուտ վիրահատությունը  կատարվել Հռոմի մանկական «Բանբինո Ջեզու» հիվանդանոցում , երկու ամիս առաջ, բայց բժիշկները դրա մասին միայն հիմա են պատմում:
«Վիրահատությունն  այնքան բարդ էր, որ միայն հիմա, երբ նրան պատվաստել են դոնորական սիրտ և փոքրիկն ապահով է, մենք կարող ենք պատմել այդ փորձի մասին»,-պարզաբանել է պրոֆեսոր Անտոնիո Ամեդոնան`վիրաբույժների ղեկավարը:

Նրա խոսքերով `արհեստական սարքը, որ կազմված է պոմպից, կարող է թողնել րոպեում մինչև 1,5 լիտր արյուն: Նա 5սմ երկարություն ունի, 1սմ լայնություն և կշռում է 11գ: Արհեստական սիրտը պատրաստվել է ԱՄՆ-ում և դեռ կլինիկական փորձարարության ընթացքում է: Երեխային այն պատվաստել են ժամանակավոր`13 օր, քանի որ միոկարդիոպատիայի պատճառով նա չի կարող սպասել մինչև իսկական դոնորային սիրտը լինի:
Ամեդոն ասում է , որ վիրահատությունը նոր ռեկորդ է մանկական  փոխպավասման ոլորտում, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply