Կանգնեցրել են Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 23, 2012 14:02
Կոնդեցիները, ովքեր իրենց խաբված են համարում բնակարանային պայմանագրերից, բողոքի յուրօրինակ գործողություն են իրականացրել։ Այսօր առավոտյան, երբ ՀՀ նախագահի ավտոշարասյունն անցնելիս է եղել Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների հատվածով, նրանք ձեռքով կանգնեցրել են այն։ Դրանից հետո Սերժ Սարգսյանն իջել է մեքենայից և զրուցել կոնդեցիների հետ։ Ցուցարարների խոսքերով՝ նախագահն ասել է, թե խնդիրն իր վերահսկողության տակ է։
օր.am






Facebook
Tweet This
Email This Post
