Կապանում քարի արտադրամասը մնացել է ջրի տակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2012 13:18

Մայիսի 23-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղանուշ գետի վարարման հետևանքով ջրածածկվել է Կապան֊-Գեղանուշ ավտոճանապարի 1-ին կմ-ում Երկաթուղայինների փողոց 5-րդ նրբ. հասցեում գտնվող քարի մշակման արտադրամասի տարածքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրածածկվել է Ս. Զաքարյանին պատկանող քարի մշակման արտադրամասի մի մասը` 500քմ մակերեսով, պատճառելով նյութական վնաս: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետա-շինարարական բաժնի պետը:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply