ԱՄՆ-ում հրապարկվել են Բարաք Օբամայի անձնական օրագրերը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | May 23, 2012 13:03

“Թանկագին օրագիր, ես դեռևս նյարդայնանում եմ: Իսկ եթե հանկարծ իսկապես էլ պարտվեմ…”, նախագահի գաղտնիքները  բացահայտել են խոշորագույն  քաղաքական հրատարակչության բլոգներում:

Անձնական օրագրում, որը պետության ղեկավարը վարում է տարիներ շարունակ, պատմում է իր վախերի , զգացմունքների, մասին, ինքնուրույն փիար քայլեր է մտածում  կարևորագույն ընտրություններից առաջ:

“Այո, ես պետք է դիտեի Fox ալիքը, ու ինչու են նրանք ինձ այդպես  կանխակալ վերաբերվում: Ես հույս ունեի, որ համասեռականների ամուսնություններն ավելի լավ կաշխատեն: Շնորհակալ եմ Էլեն Դեջեներսին` աջակցության համար: Ոչ մի կերպ չեմ կարողանում հանգստանալ: Միշելին խոստացել եմ  դրական մտածել: Սակայն նա չի լսում, թե ինչպես են ամեն անգամ փորձում ինձ վիրավորել, երբ խոսքը հասնում է հաղթանակին: Մեզ պլան է հարկավոր: Այնպես որ, ես մի ժամ մտածելուց հետո ահա թե ինչ եմ որոշել.

1.Առաջ ենք քաշում “անհաջողակ-բարեգործի” կերպարը: Ինչպես միշտ` բարեգործությունններով, ակցիաներով ու միջոցառումներով: Դրական կողմերը` ուղևորություններ, շփումներ ժողովրդի հետ ու նոբելյան մրցանակի  առաջադրվելու հավանականություն:

2. SCOTUS օպերացիան իհարկե շատ ժամանակ կխլի: Պետք է ուշադրությունը սևեռել Հարվարդի իրավաբանական դպրոցի վրա, ի վերջո, այնտեղ ինձ կընդունեն նույնիսկ եթե ես նախագահ չլինեմ: Հիլարին ու Բիլը հավանաբար կշրջանցեն Ռոմնիին, եթե նա հաղթանակ տանի, իսկ այդ երկուսը դեռևս ինձ պարտք են: Հանգիստ, ես դեռ երիտասարդ եմ, ամեն ինչ կհասցնենք:

Դրական կողմեր.հանգստյան օրերը Չիկագոյում: Բասկետբոլի հարթակ:

Բացասական կողմեր. Հաստատման երկարատև գործընթաց:

3.Գիրք գրել:Ես կգրեմ անկախ ամեն ինչից: Կգրեմ առաջին կենսագրության պես: Ի՟նչ: Ինձ ասել են, որ դա լավ գաղափար է, եթե  հատկապես այնտեղ սեքսի տեսարան է նկարագրվում:

Դրական կողմեր. Իմ իսկական սերը:  Ստիպողական բազմաթիվ ծխախոտադադարներ:

Բացասական կողմեր. Ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ Ջիմմի Քարտերի հիշողությունների գիրքը, որն աղբաման նետվեց:

4.Ուժերս փորձել Հոլիվուդում:Այնտեղ ընկեր ունեմ` Ջորջ Քլունին: Կարելի է սերիալ նկարահանել, ասենք` ինչպես կարելի է նախագահ դառնալու պես մի բան: Կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել:

Դրական կողմեր.հանգստայան օրերը Հավայան կղզիներում: գոլֆ:

Բացասական կողմեր. 4 տարվա մեջ ավտոշարասյունից հետո ինչպես պետք է հարմարվեմ երթևեկությանը:

5.Միշելի հետ ինչ-որ բան անել.նա վաղուց է նախանձում իր գործունեությանը: Գուցե նրան Հիլարիի  տեղը նշանակել ու Իլինոյսի սենատում թեկնածությունն առաջադրվել: Օփրան ասում է, որ ավելի լավ է հեռուստատեսություն գնալ: Լավ գաղափար է, ինչ որ բան կմտածենք View հեռուստաալիքի համար:

Դրական կողմեր. Հավասարակշռություն ամուսնության մեջ:

Բացասական կողմեր. Նա կգերադասի զբաղվել հագուստի բրենդով…

6.կորոշեմ իրադարձություների զարգացման հետ, ընտրությունների արդյունքներին համապատասխան:

Լավ, այսօրվա համար վերջ:Շուտով կվերադառնամ:

Բարաք

 

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply