Ապօրինի ծառահատում Տավուշում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2012 12:53

Մայիսի 22-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի մի ավտոմեքենա, որը բեռնված է եղել 3 խմ փայտանյութով, ինչի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ ծառերը հատել է 2011 թ. աշնանը Տավուշի մարզի Վազաշեն գյուղի անտառից:

Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply