Դատապարտյալները շախմատ են խաղում գրոսմայստերների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 23, 2012 12:31

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անցկացվեց արագ շախմատի  մրցաշար։ Հետո առաջին երեք  տեղերը զբաղեցրած դատապարտյալները  հանդիպեցին «Էրեբունի» ՔԿՀ-ում, որտեղ էլ անցկացվեց արագ շախմատի միջհիմնարկային առաջնության եզրափակիչ փուլը։

Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց «Կոշ» , երկրորդ տեղը` «Սևան», իսկ երրորդ տեղը` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը։
Անհատական հաշվարկով ուժեղագույն ճանաչվեց Լևոն Մարգարյանը («Կոշ» ՔԿՀ), երկրորդ տեղը` Հարություն Դանիելյանը («Վարդաշեն» ՔԿՀ)։ Հավասար միավորներով երրորդ մրցանակի արժանացան Աշոտ Դալլաքյանը («Սևան» ՔԿՀ) և Գառնիկ Հայրոյանը («Կոշ» ՔԿՀ)։  Անդրանիկ Սեդրակյանը («Վարդաշեն» ՔԿՀ) արդար խաղի համար արժանացավ հատուկ պատվոգրի, իսկ Ալբերտ Ավետիսյանը («Էրեբունի» ՔԿՀ)` գեղեցիկ խաղի համար սահմանված մրցանակին։

Մրցաշարին ներկա էին Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը և գրոստմայստերներ` Տիգրան Պետրոսյանն ու Վլադիմիր Հակոբյանը։ Նրանք համաժամանակյա խաղաշար անցկացրին դատապարտյալների հետ։ Չնայած թեժ պայքարին, այնուամենայնիվ, դատապարտյալներից ոչ մեկին գրոստմայստերներին հաղթել չհաջողվեց։ Հանդիպման վերջում դատապարտյալները շախմատիստներին հանձնեցին իրենց պատրաստած հուշանվերները։

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply