Ողջի գետի վտակը դուրս է եկել ափերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2012 12:06

Մայիսի 23-ին, ժամը 00.45-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Ողջի գետի Վաչագան վտակը դուրս է եկել ափերից:

Հետագա ջրածածկումից խուսափելու համար դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և հերթափոխից ազատ 28 հրշեջ-փրկարար:

Ափապաշտպան պատնեշի ամրացման աշխատանքներն իրականացրել են  են Կապանի քաղաքա­պետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները (6 միավոր տեխնիկայով):

Տեղում իրականացվել է հերթապահություն: Աշխատանքները կշարունակվեն մայիսի 23-ի առավոտյան:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply