Սուրբ հայրը սեքս-խրախճանքների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2012 11:42

Սուրբ պետության գլխավոր կղերականը հաստատում է, որ պապի մերձավորներն առևանգում էին աղջիկներին` սեքսուալ շահագործման համար, որոնցից մեկն էլ սպանվել է:

Սուրբ սպասավոր Գաբրիել Ամորտը, որին Հովհաննես Պողոս  II –ը նշանակել էր Վատիկանի  գլխավոր կղերական, սենսացիոն հայտարարություն է արել: Սուրբ հայրն ասում է, որ փակ պետության մեջ  երիտասարդ աղջիկների զանգվածային առևանգումներ են կատարվել, որոնք հայտնվում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մերձավորների մոտ` սեքսուալ ստրկության մեջ:

Ամորտի խոսքով, ճշմարտությունն իրեն բացահայտել է  Վատիկանի ներկայումս հանգուցյալ արխիվարիուս Սիմեոն Դուկան, որն անձամբ է աղջիկներ ընտրել, ընդ որում, օգտվելով ազգային ժանդարմերիայի աջակցությունից:

Ամորտի հայտարարությունը կօգնի ոստիկանությանը, որն այժմ հետաքննում է  1983-ին Վատիկանի աշխատակցի  15-ամյա դստեր` Էմանուելա Օռլանդի  անհետացման փաստը:

Անանուն զանգը իրավապահներին բերեց հայտնի իտալացի գանգստեր Էնրիկո դը Պեդիի գերեզմանին, որին թաղել Վատիկանը  թույլատրեց ընտանիքի կողմից առատ  նվիրաբերությունից հետո միայն: Հանցագործի դագաղում անհայտ աղջկա մնացորդներ էին: Հայր Ամորտը պատմել է, որ Օռլանդի անհետացումը կապված է այդ արատավոր շրջան ընկնելու հետ, որից հետո աղջիկը սպանվել է, իսկ դիակը` պահվել:

Նա ասում է, որ Վատիկանում կատարվող անօրինություններին մասնակցել են նաև օտարերկրյա դիվանագետներ:

Վատիկանի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, թե ամեն կերպ աջակցում են աղջկա անհետացումը բացահայտելուն:

Գաբրիել Ամորտն առաջին անգամ չէ, որ հակասական հայտարարություններ է անում: 2006-ին իտալական ռադիոյին տված հարցազրույցում նա հայտարարել էր, թե Ադոլֆ Հիտլերն ու Իոսիֆ Ստալինը սատանայապաշտներ են:

Ի դեպ,«Սատանայի ստեղծագործություն» են  համարվում նաև յոգայով զբաղվելն ու Հարրի Փոթերի մասին գրքերը:

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply