Զինված դպրոցականն իր համադասարանցիներին պատանդ է վերցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2012 11:10

Համադասարանցիների հետ վիճաբանության պատճառով բավարացի ավագդասարանցին 15 դեռահասի պատանդ է վերցրել ու կրակ բացել վրա հասած ոստիկանների վրա:

Օրենքի պահապանները չեն տուժել, ինչպես և մնացած 280 աշակերտները: Կրակոցներ լսելով`  նրանք մի քանի ուսուցիչների  հետ փակվել են դասասենյակներում:

Տեղեկացվում է, որ դեռահասը վերցրել է հոր զենքը: Հիմա նրա հետ հոգեբաններ են աշխատում, հետաքննություն է կատարվում` պարզելու աշակերտին նման հուսահատ քայլի մղած արարքի դրդապատճառները:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply