Ծառին բախված վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 23, 2012 11:12
Մայիսի 21-ին, ժամը 01.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել էր ծառին, ապա՝ կանգառի նստարանին: Վարորդը՝ 24-ամյա Դավիթ Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ավետիսյանը նույն օրը երեկոյան «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 1106 անգամ:





Facebook
Tweet This