Իտալիայում քաղաքական կուսակցությունների ծախսերը կրկնակի կրճատվել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 23, 2012 11:02
Իտալիայում պատգամավորների ներքին պալատը հավանության է արժանացրել քաղաքական կուսակցությունների բյուջետային ծախսերի կրճատման վերաբերյալ ուղղումները, ինչը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 91 մլն եվրո:
Տնտեսման նման միջոցները քաղաքական սկանդալներով են պայմանավորված: Մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին է, երբ որոշ պատգամավորներ պետական փողերն անձնական նպատակներով են օգտագործել:
1993-ին Ֆրանսիան կուսակցությունները հարկատուների հաշվին ֆինանսավորելը վերացրել էր: Իսկ մեկ տարի անց խորհրդարանականները վերականգնեցին ֆինանսավորումը` ընտրություններ անցկացնելու ծախսերի վերադարձման տեսքով: Ընդ որում, երբեք հատկացված գումարները չեն համապատասխանել իրական ծախսերին:






Facebook
Tweet This
Email This Post
