Մահացել է հեռակառավարման վահանակը ստեղծողը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2012 10:47

Երեկ  ԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է  հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ստեղծողը` ինժեներ Յուջին Պոլլին: Իր գյուտի համար նա արժանացել է Ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակի:

Հեռակառավարման վահանակը ստեղծվել է 1955-ին ու սկզբում այն անվանում էին «ֆլեշմաթիկ»: Նշվում է նաև, որ նրանում մի սարքավորում կար, որը լույսի ուղղորդված ճառագայթ էր արձակում  հեռուստացույցի դիմային  պանելին, ինչի շնորհիվ ազդանշանները սկզբում  հնչյունային էին, ապա դարձան ուլտրաձայնային:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply