Գայլերի հարձակում Լոռու մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2012 10:44

Մայիսի 23-ին, ժամը 08.58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ համայնքում ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են նույն համայնքի բնակչուհի Ռոզա Գասպարյանին պատկանող անասնագոմում գտնվող անասունների վրա: Գայլերը խեղդամահ են արել 8 ոչխար, 8 գառ և վիրավորել 10 ոչխար: Լոռու մարզի մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply