Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | May 23, 2012 10:41

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին հանդիպել է նույն օրն Արցախ ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի մի խումբ անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ֆրանսիա կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը նշել է նման հանդիպումների հաճախակի անցկացման կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Միաժամանակ Նախագահն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր մարմնի հետ համագործակցության ընդլայնման մեջ:
Երկուստեք նշվել է այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման կարեւորությունը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմից հաղորդում են, որ հանդիպմանը ներկա են եղել  փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply