Մեքսիկայի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2012 8:02

Մեխիկոյի Սանտա-Ֆե էլիտար թաղամասի բարձրահարկ շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրշեջները փրկել են մոտ երեք հարյուր հոգու, մի մարդ լուրջ այրվածքներ է  ստացել, իսկ տասնվեցը թունավորվել են ածխածնից:

Հրդեհը բռնկվել է տասը  հարկանի շենքում, որտեղ գտնվում են խոշոր ընկերությունների գրասենյակներ: Բացի հրշեջ հաշվարկներից, փրկարար գործողություններին մասնակցում էին երեք ուղղաթիռ, որոնք կտուրի վրայից փրկեցին կրակից ու ծխից փախած  յոթ մարդու:

Քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչների հաղորդման համաձայն, հրդեհը շատ արագ մեկուսացվել է: Ենթադրվում է, որ շենքի նկուղային հարկում կարճ միացում է եղել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply