Գետը հեղեղել է Կապան քաղաքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 23, 2012 7:25

Մայիսի 23-ին, ժամը 00.45-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ողջի գետի Վաչագան վտակը դուրս է եկել ափերից   և  ամբողջությամբ հեղեղել քաղաքի կենտրոնական Մ. Ստեփանյան փողոցը՝ իր հետ բերելով մեծ քանակությամբ քարեր. Գետը հեղեղել է ափամերձ առանձնատները կապող կամուրջները եւ անանցանելի դարձրել մարդկանց  տեղաշարժն ու ավտոմեքենաների երթեւեկությունը: Այս պահի դրությամբ Մ. Ստեփանյան փողոցով երթեւեկությունն անհնարին է:: Հետագա ջրածածկումից խուսափելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եվ մարզային փրկարարական ջոկատը: Աշխատանքներին մասնակցում են նաեվ Կապան քաղաքի կոմունալ բաժնի աշխատակիցները: Ժամը 04.00-ին աշխատանքներն ավարտվել են և կվերսկսվեն առավոտյան: Դեպքի վայրում մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը իրականացնում է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply