Այրվել է ՀՀԿ-ի գրասենյակի տանիքը,տեսանյութեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 22, 2012 19:36

Մայիսի 22-ին, ժամը 17.45-ին “1-02” ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այրվում է Երևանի Մելիք-Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքը: Շենքը պատկանում է ՀՀԿ -ի գրասենյակն է: Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.40-ին, մարվել` 19.02-ին:

Այշմ ծուխ գրեթե չկա: Մարտական հաշվարկները հեռանում են դեպքի վայրից:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանը, հրշեջների արհեստավարժության շնորհիվ հնարավոր եղավ կրակը շուտ տեղայնացնել և հանգցնել, հիմնականում այրվել է տանիքը:

Գաբրիելյանի խոսքով, հնարավոր է, որ հրդեհը բռնկված լինի ոչ թե շենքի ներսից, այլ դրսից, միաժամանակ նա հերքեց տեղեկություններ, թե հրդեհը պայթյունի հետևանք է, ասաց, պատճառները դեռ պետք է ուսումսիրվեն:

Այս պահին դեպքի վայրում են Էդուարդ Շարմազանովը, Մուշեղ Լալայանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Սամվել Նիկոյանը և այլ կուսակցականներ:

Դիտվել է 4034 անգամ:
Print Friendly

Leave a Reply