Վտանգավոր կատակ.ամուսնական զույգը երեխային լվացել է լվացքի մեքենայում,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2012 18:29

Ամերիկյան ընտանիքի համար անմեղ կատակը մի կերպ ողբերգության չվերածվեց: Ամուսինները իրենց երեխայի հետ եկել էին հասարակական լվացքատուն: Հայրը կատակի  համար երեխային նստեցրել է լվացքի մեքենայի մեջ և փակել դուռը: Ավտոմատը անմիջապես միացել է , իսկ խելագարված ծնողները   ոչ մի կերպ չէին կարողանում այն անջատել, հաղորդում է  Daily Mail-ը:

Անհեռատես ծնողներին գրավել էր  լվացքատան ձախ անկյան  գրությունը, որտեղ ասված էր, որ մանկական լվացքը արժե 2,95 դոլար: Ինչպես պրակտիկան է ցույց տալիս,  զույգը  չպետք է գրությունը  հասկանար ուղղակի : Մինչ մայրը զբաղված էր լվացքը տեսակավորելով , հայրը բռնում է ոտքի տակ ընկնող երեխային և ճարպկորեն տեղավորում լվացքի մեքենայի մեջ` առանց մտածելու հետևանքների մասին: Մարդը արագ փակում է մեքենայի դուռը և այն անմիջապես սկսում է աշխատել:

Մի քանի վարկյանից ծնողները հասկանում են, թե ինչ է կատարվել և տենդագին փորձում բացել արգելափակված դուռը: Երկու – երեք տարեկան տղան պտտվում է ապարատի թմբուկի մեջ, որտեղ շուտով պիտի օճառաջուր լցվեր:

Ապշահար ծնողները օգնություն էին կանչում, նրանց շուրջը ամբոխ  է հավաքվում , բայց ոչ ոք չի կարողանում օգնել: Զույգը վազում է ներս`սպասարկող անձնակազմի մոտ: Մի քանի վարկյանից նրանք վերադառնում են էլեկտրիկի հետ, որը անջատում է լվացքի մեքենայի հոսանքը:

Դեպքի տեսագրությունը, որը նկարել է լվացքատան գաղտնի տեսախցիկը, մի քանի օր առաջ հայտնվել է համացանցում: Որտեղ է կատարվել դեպքը , հայտնի չէ: Կարելի է միայն տեսագրության ամսաթիվը տեսնել` մայիսի 11: Երբ լվացքի մեքենայի դուռը բացվում է , հայրը վերցնում է երեխային և փախչում կադրից: Ինչպես գրում է  YouTube-ի օգտատերը , ով  հրապարակել է  հոլովակը, տղայի հետ ամեն ինչ կարգին է , նա մի քանի  թեթև վնացվածքներ է ստացել: Չորս օր տեսագրությունը  համացանցի հիթն էր դարձել: Այժմ այն նայել են ավելի քան  վեց միլիոն անգամ:

Լրագրողները գրում են նմանատիպ հոլովակների հանրաճանաչության վախեցնող միտման մասին: Վերջերս ամբողջ Ամերիկայում հայտնի դարձավ մի կին , որը նկարահանվել է գազանանոցի վանդակում որպես  վագրուհի, որը փորձում է ուտել իր մեկ տարեկան երեխային:

Դիտվել է 1769 անգամ:
Print Friendly

Leave a Reply