Բացվեց Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 22, 2012 18:01

Այսօր` մայիսի 22-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը` կազմված հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից եւ բարերարներից, հանդիսավոր պայմաններում բացեց Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը: Արարողությանը ներկա էին նաեւ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, վարչակազմի անդամներ, հյուրեր, բուժաշխատողներ:

Ծրագիրը հովանավորել է Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը` բարերար Կարապետ Նազարյանի կտակած 1 մլն դոլարով: Բացման նպատակով Կապան էին ժամանել նաեւ Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, փոխատենապետ Վեռնոն Հովսեփյանը եւ բրիտանահայ շուրջ մեկ տասյակ հյուրեր:

Բաժանմունքի 860 քմ մակերես զբաղեցնող երկհարկանի շենքն անբողջովին հիմնանորոգվել է: Նվիրաբերվել է կահույք, բուժտեխնիկա եւ շտապ օգնության մեքենա:

Մանկական բաժանմունքում բուժվում են սուր շնչառական, վիրուսային վարակներով (սոմատիկ հիվանդություններով) երեխաներ: Բաժանմունքն օրական կարող է սպասարկել մինչեւ 15 հիվանդի: Այստեղ տարեկան 400-450 երեխա է բուժվում: Գործում են վերականգնողական բժշկության, ինտենսիվ թերապիայի կաբինետներ: «Վերանորոգումից հետո բաժանմունքում բացվել է նաեւ նորածինների վերակենդանացման բաժին»,- նշեց բաժանմունքի ավագ բուժքույր Դոնարա Սարգսյանը, «Շատ ուրախ ենք, որ այսօր այսպիսի բաժանմունք ունենք: Երբ հիշում եմ, թե նախկինում ինչպիսի պայմաններում էինք աշխատում, բառեր չեմ գտնում արտահայտելու իմ եւ գործընկերներիս երախտագիտությունը»,- հուզմունքով ասաց նա:

 

 

Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply