Քննարկել են ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | May 22, 2012 17:57

ՌԴ Դաշնային ժողովի պաշտպանության և անվտանգության Դաշնային խորհրդի կոմիտեի պատվիրակության` Հայաստան կատարած այցի ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 22-ին հանդիպումներ են կայացել ՀՀ պաշտպանության նախարարությունում:

Պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանն ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ, ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102 ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման պայմաններին ու ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերվող հարցեր:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply