Այս տարի արձանագրվել է օձի խայթոցի 28 դեպք
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 22, 2012 17:512012 թվականի մայիսի 22-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 28 դեպք. այս մասին հաղորդում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Երևանի բուժհաստատություններ են դիմել 11-ը: Մարզային բուժհաստատություններ` 17-ը. Արագածոտնի մարզ` 5, Արմավիրի մարզ` 4, Սյունիքի մարզ` 3, Արարատի մարզ` 2, Վայոց ձորի մարզ` 2, Կոտայքի մարզ` 1:
Տուժածներից 19-ին ներարկվել է օձի հակաթույն (անտիգյուրզին), իսկ 9-ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել:
Ներկա պահին Երևանի և մարզային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ խմբաքանակ:






Facebook
Tweet This
Email This Post
