Դավիթաշենն ու Աջափնյակը նոր ղեկավար ունեն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | May 22, 2012 17:12

Մայրաքաղաքի թիվ 5 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արթուր Գևորգյանն ազատվել է  մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը։

Թիվ 6 ԸԸՀ –ի մայիսի 11–ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Ռուբեն Հովսեփյանն ազատվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արտավազդ Սարգսյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

 հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply