ՊՆ-ն մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ կիրականացնի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 22, 2012 17:04

ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում ս.թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մեկամյա ժամկետով սպայական դասընթացներ:

Դասընթացներին կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության 2012թ. գարնանային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկները:

Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկները պետք է դիմեն տարածքային զինկոմիսարիատներին:

Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ մասնագիտություններով.

  1. ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում  – հրետանավոր
  2. ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում – ՀՕՊ, կապավոր:

Ընտրված զորակոչիկների հետ ս.թ. հուլիսի 1-ից ինստիտուտներում կանցկացվի երիտասարդ զինվորի ծրագրով 8 շաբաթյա դասընթաց, որից հետո նրանց հետ կկնքվեն մեկամյա ուսուցման ժամկետով սպայական դասընթացին մասնակցելու և հետուսումնական երեք տարվա պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրեր:

Ուսումնառության ավարտին զինծառայողներին կշնորհվի սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի համապատասխան պաշտոնների:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-45-84 հեռախոսահամարով:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply