Եվրատեսիլը` ադրբեջանական վահան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 22, 2012 17:12


Ադրբեջանում փորձում են օգտագործել իրենց եվրոպացի հյուրերին, որպես կենդանի վահան` հույս ունենալով, որ այն բոլոր պրովոկացիաները, որ նրանք իրականացնում են հայերի դեմ, հայերը ստիպված կլինեն լռել, անպատասխան թողնել` հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանն այս պահին գտնվում է Եվրոպայի ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ Հայաստանը, պատժիչ գործողություններ է իրականցրել Ադրբեջանական կրակակետերի նկատմամբ, որտեղից հայկական դիրքապահները եւ խաղաղ ազգաբնակչությունը պարբերաբար գնդակոծվել են, եւ որ այդ գործողությունների ժամանակ զոհվել է ադրբեջանցի 7 զինծառայող: Ադրբեջանական կողմը, սակայն, հերքել էր նման տեղեկատվությունը եւ հաստատել միայն երկու զինծառայողների զոհվելու փաստը: Այս առիթով քաղաքագետը նշեց, որ ամեն անգամ, երբ հայկական կողմը հայտարարում է պատժիչ գործողությունների մասին, եւ նաեւ տեղեկացնում է հակառակորդի ճամբարում որոշակի կորուստների մասին, Ադրբեջանական կողմը մերժում է: Իսկ դրան հաջորդած առաջիկա օրերին սկսում են տեղեկատվություներ տարածել, թե զոհվեց ադրբեջանցի զինվորը` պայթյունից, ուսումնամարզական օարապմունքների ժամանակ, ավտովթարից, հիվանդությունից եւ այլն: Վերջում ստացվում է մոտավորապես այն թիվը, որի մասին խոսում է հայկական կողմը:
«Իրականությունն այն է, որ ժամանակակից ինֆորմացիոն դարաշրջանում, իհարկե, դժվար է քողարկել կորուստները բանակում: Դա հասկանում են նաեւ Ադրբեջանում: Այստեղ, պարզապես, խնդիրն այն է, որ քողարկելու միջոցով զերծ պահեն հասարակությանը որոշակի արձագանքներից, դժգոհության ալիքի բարձրացումից: Նման քողարկումը բավականին հաճախ կիրառում էր Ադրբեջանը դեռուս պատերազմի տարիներին: Բացի դրանից այս ամենին գումարվում է նաեւ Եվրատեսիլի հանգամանքը. Այսօր նրանք հյուրընկալել են մեծ թվով եվրոպացի հյուրերի եւ այս ֆոնին, իհարկե, փորձում են հնարավորինս թաքցնել բոլոր այն կորուստները, սրված իրավիճակի բոլոր այն վտանգները, որոնք այդ թվում սպառնում են նաեւ եվրոպացիներին»,- պարզաբանեց բանախոսը:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply