Փորձություն Մոնպելյեում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 22, 2012 16:30
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մայիսի 23-ին կմեկնարկի Եվրոպայի սպորտային մարմնամարզության տղամարդկանց առաջնությունը / մեծահասակների և երիտասարդների :
Հայաստանի հավաքականները մրցավայր են մեկնել հետևյալ կազմերով . Վահագն Ստեփանյան , Վահագն Դավթյան , Հարություն Մերդինյան , Վահան Վարդանյան , Արթուր Դավթյան / գլխավոր հավաքական /, Արմեն Պետրոսյան , Վիգեն Խաչատրյան , Արամ Մովսիսյան / երիտասարդական /:
Տևական ընդմիջումից հետո մերոնք առաջին անգամ կմասնակցեն նաև թիմային պայքարին :
Մարզիչներն են բազմափորձ Աշոտ Գասպարյանը , Արտյոմ Ավետյանը և Տիգրան Պետրոսյանը :
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և նրա օգնական Սոս Սարգսյանը Մոնպելյեում հանդես կգան մրցավարի դերում , իսկ պատվիրակության ղեկավարներն են Արմեն Զալիբեկյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը :
Առաջնությունը կավարտվի մայիսի 27 –ին :






Facebook
Tweet This
Email This Post
