Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը` միջազգային մրցաշարի հաղթող

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 22, 2012 16:22

Մինսկում  անցկացվեց բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար : 11 երկրների ներկայացուցիչների թվում էին Հայաստանի հինգ մարզիկներ : Հայտավորվածների կազմը բավականին ներկայացուցչական էր .  Լոնդոնի խաղերի 16 մասնակից և աշխարհի  չորս չեմպիոն : Միանգամից ասենք , որ նրանցից միայն երկուսը ` Չիկագոյում անցկացված աշխարհի առաջնության չեմպիոն , Պեկինի օլիմպիական խաղերի մրցանակակիր Սերգեյ  Վոդոպիանովը / 56 կգ  Ռուսաստան /  և Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցի ուղեգիր ունեցող Դամիեն  Հուպերը / 81 կգ Ավստրալիա /  դարձան մրցաշարի հաղթող : Ի  դեպ լոնդոնյան առաջիկա օլիմպիադայում  լրիվ թիմով ռինգ կելնեն միայն ավստրալացիները , որոնք մասնակից ունեն  բոլոր 10 քաշային կարգերում :

Հայաստանի պատվիրակներից առավելապես հաջող հանդես եկավ երևանցի Արթուր Քիրաջյանը / 64 կգ / : Նա երեք հաղթանակ տանելուց հետո մտավ եզրափակիչ , որտեղ նրա մրցակիցն էր բռնցքամարտի ղազախական դպրոցի ներկայացուցիչ , փորձառու Սաբիտ Տուլեպբելգենովը : Արթուրը կրկին  վստահ և համարձակ գործեց , 5 միավորի առավելությամբ հաղթեց մրցակցին ,  գրավեց առաջին տեղը և  արժանացավ հաղթողի կոչմանը : Մեր մյուս պատվիրակները  տուն վերադարձան ձեռնունայն :

 

 

 

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply