ՀԱՊԿ հակահարված, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 22, 2012 16:25
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` երեկվա տեսակամուրջի ժամանակ հնչեցրած գնհատականը` պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանին ցուցադրվելիք աջակցության մասին գաղտնի եւ քողարկված սպառնալիք էին պարունակում այն կողմի հանդեպ, ով կփորձի առաջինը պատերազմական գործողությունները վերսկսել Արցախում: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, թե ակնհայտ է, որ այսօր կան ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ ձեւավորված բավականին լուրջ խնդիրներ` կապված հակահրթիռային պաշտպանության կայանների վերաբերյալ ՆԱՏՕ-ի մտադրությունների, եւ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի կողմից դրան ընդդիմանալու քաղաքականության հետ: Բայց բացի սրանից, քաղաքագետը երեկվա տեսակամուրջը դիտարկեց նաեւ այլ` համագործակցության խնդրի տեսանկյունից: Խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ մինչեւ 2014 թվականը ՆԱՏՕ-ն պատրաստվում է Աֆղանստանից դուրս բերել իր զորքերը, եւ այստեղ նրանց անհրաժեշտ են գործընկերներ` համագործակցելու հետպատերազմյան շրջանում Աֆղանստանում կայունությունը պահպանելու ուղղությամբ: «Որպես այդպիսի գործընկեր, նրանք, իհարկե, տեսնում են նաեւ ՀԱՊԿ-ի պոտենցիալը»,- շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ կար ինպուլս ՆԱՏՕ-ի կողմից եւ դրան պատասխան կային նաեւ որոշակի արձագանքներ ՀԱՊԿ-ի կողմից, որի շրջանակներում խոսվում էր Հայաստանին ցուցաբերվելիք հնարավոր աջակցության մասին:
«Դրա համար, կարծում եմ, որ այն գնհատականները, որ հնչեցին ՀԱՊԿ-ից եւ այն գնահատակաները, որ հնչեցին ՆԱՏՕ-ից, կապված արցախյան հակամարտության հետ, երկուսն էլ իրենց մեջ որոշակի գաղտնի եւ քողարկված սպառնալիք էին պարունակում այն կողմի հանդեպ, ով կփորձի առաջինը պատերազմական գործողությունները վերսկսել Արցախում»,- ասաց քաղաքագետը:






Facebook
Tweet This
Email This Post
