Ոսկյա շղթան` խաչով հափշտակողին ձերբակալել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 22, 2012 15:11

Մայիսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 22.20-ի սահմաններում Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում քաշել-պոկելով հափշտակել են 1994 թ. ծնված Վահագն Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` խաչով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ի երեկոյան, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1988 թ. ծնված Հենրիկ Ա.-ն և 1990 թ. ծնված Վարդան Հ.-ն, որոնք խոստովանել են հանցանքը:
Հենրիկ Ա.-ն և Վարդան Հ.-ն ձերբակալված են:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply