«Աշոտյանը ստախոս է և վախկոտ»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 22, 2012 14:45


-Այս երեք տարիների ընթացքում, երբ ինքը եղել է ԿԳ նախարար, երբևէ որևէ հակաօրինական հրաման, հատկապես` կարգապահական տույժի ենթարկելոււ մասին չի արձակել և չի պատրաստվում արձակել,-մեջբերեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հարցազույցից մի հատված Սուրեն Զոլյանն ու Աշոտյանին անվանեց ստախոս և վախկոտ. “Այստեղից մենք կարող ենք արձանագրել, որ պարոն Աշոտյանը սուտ է ասել, ուրեմն նա ստախոս է, և եթե պարոն Աշոտյանը վախենում է դատաքննությունից, ուրեմն նա նաև վախկոտ է”:
Զոլյանը լրագրողներին խորհուրդ տվեց անպայման դիտել Մաուգլի ֆիլմը, քանզի ֆիլմում “շակալների” այն հատվածը, թե ինչպես են իրենց պահում Ակելայի նկատմամբ, նա համեմատում է իր շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ուղղակի մի տարբերությամբ, որ ֆիլմում շակալները գոնե ինչ ասում են, դիմացից են ասում, այլ ոչ թե հետևից:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե, ի վերջո, ինչից ստեղծվեց այս ամբողջ պատմությունը, Զոլյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ այստեղ անձնական թշնամանքի հարց չկա, ուղղակի մարդկային տեսակի խնդիր է:

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply