Երկու հոգի ձերբակալվել են սուտ մատնության և յուրացման կամ վատնման մեղադրանքներով
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | մայիսի 22, 2012 13:07
Մայիսի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողները Մալաթիա տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 32-ամյա մի կնոջ, որը ս/թ մայիսի 18-ից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով:
***
Մայիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սուրեն Պետրոսյանին, որը ս/թ ապրիլի 23-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր յուրացման կամ վատնման մեղադրանքով:
Դիտվել է 746 անգամ:





Facebook
Tweet This