Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի թեկնածուների կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 22, 2012 12:45

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի կազմը, որը մայիսի 25-ից հունիսի 6-ը կմասնակցի ուսումնամարզական հավաքի:

Մայիսի 26-ից ազգային հավաքականը կհանգրվանի Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Վարդան Մինասյանի թիմն Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ, իսկ հունիսի 5-ին հայ ֆուտբոլիստները Երևանում կհուրընկալեն Ղազախստանի թիմին:

Հավաքական են հրավիրվել 20 ֆուտբոլիստներ.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի («Դինամո», Ռուսաստան)

Գեւորգ Կասպարով («Միկա»)

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)

Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան)

Լեւոն Հայրապետյան («Լեխիա Գդանսկ», Լեհաստան)

Հրայր Մկոյան, («Սպարտակ» Նալչիկ, Ռուսաստան)

Վալերի Ալեքսանյան («Սանաթ Նաֆթ», Իրան)

Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)

Վարազդատ Հարոյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա)

Արթուր Եդիգարյան («Խիմկի», Ռուսաստան)

Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա)

Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա)

Դավիթ Մանոյան («Փյունիկ»)

Զավեն Բադոյան («ԲԱՏԵ», Բելառուս)

Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)

Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»)

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով («Շիննիկ», Ռուսաստան)

Մարկոս Պիզելի («Կուբան», Ռուսաստան)

Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան)

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply