Վ. Գասպարիի հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն` ծառայողական քննություն կատարելու համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 22, 2012 12:34

2012թ. մայիսի 7-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում Վարդգես Գասպարիից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2012թ. մայիսի 6-ին` ՀՀ ԱԺ ընտրությունների օրը, թիվ 9/15 և թիվ 9/16 տեղամասերի մուտքի մոտ («Արեգնազան» դպրոց), որտեղ ինքը ներկա է եղել որպես պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի վստահված անձ, ինչ-որ անձինք կուտակումներ ստեղծելով, խոչընդոտել են իր` որպես վստահված անձի աշխատանքների իրականացմանը, դրսեւորել խուլիգանական պահվածք:
Մասնավորապես` Վ. Գասպարին նշել է, որ իրեն սպառնացել են, ինչի մասին ինքը հայտնել է տեղամասում գտնվող ոստիկաններին, սակայն նրանք պատասխանել են, որ ոչինչ անել չեն կարող, եւ որ ինքը պետք է գնա ոստիկանության բաժին ու հանցագործության մասին հաղորդում ներկայացնի:
2012թ. մայիսի 7-ին Վարդգես Գասպարին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` կցելով վերը նշված բողոքը: Վ. Գասպարին նշել է, որ 2012թ. մայիսի 6-ին` ՀՀ ԱԺ ընտրությունների օրը, թիվ 9/15 և թիվ 9/16 տեղամասերի մոտ կատարվել են հանցավոր գործողություններ եւ ոստիկանության կողմից հանցագործությունը կանխելու ուղղությամբ դրսեւորվել է անգործություն:
ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հիշյալ հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն` ծառայական քննություն կատարելու համար:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply