Եվս մեկ օլիմպիական խաղերի ուղեգիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 22, 2012 12:27

Թբիլիսիում ավարտված Վրաստանի աթլետիկայի բաց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Փահլևանյանը, հեռացատկելով 8 մ 12 սմ,  դարձավ  հաղթող և միաժամանակ նվաճեց Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայաստանի մարզիկները հաջող են հանդես եկել այս մրցաշարում: Կանանց մրցումներում Դիանա Խուբեսերյանը հաղթել Է 100 և 200 , իսկ Գայանե Բուլղադարանը՝  800 մ վազքում, Սաթենիկ Հովհաննիսյանը լավագույնն Էր եռացատկում:

Փահլևանյանը Հայաստանի 3-րդ աթլետն Է, որը հանդես կգա Լոնդոնում: Մինչ այդ օլիմպիական ուղեգրեր էին նվաճել նիզականետորդներ Մելիք Ջանոյանը և Քրիստինե Հարությունյանը:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply