Ներքին Չարբախում տան առաստաղ է փլուզվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 22, 2012 12:17


Մայիսի 22-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Ներքին Չարբախի 2-րդ փողոցի թիվ 28 տան առաստաղը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է թիվ 28 տան առաստաղը (25 քմ): Զոհեր և տուժածներ չկան:Տան բնակիչներն ապահովվել են ժամանակավոր կացարանով: Դեպքի վայրում են գտնվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման բաժնի պետ Հ. Ղազարյանը և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 9 տեղամասի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանը: Դեպքի ուսումնասիրման նպատակով կստեղծվի հանձնաժողով:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply