«Մերկ շրջանավարտին» մոդելի աշխատանք են առաջարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2012 11:43

Միջազգային գործակալությունը պատրաստ է  պայմանագրիր կնքել ուկրաինուհու հետ: Ռուս-իտալական  Soni de Russo գործակալությունը հայտարարել է, որ ցանկանում է 17-ամյա Նաստյա Ֆոմենկոյին, որը հռչակվեց ավարտականների հանձնմանը «կիսամերկ» ներկայանալով, իր մոդելը դարձնել:

Soni de Russo-ն գրավել են աղջկա կառուցվածն ու նաև հագուստը, որը շատ նման է Dolce & Gabbana-ի հավաքածուի նմուշին: Soni de Russo-ն հավատացնում է, որ եթե Նաստյան իր համաձայնությունը տա, ապա գործակալությունն ամեն ինչ կանի, որ նրա կերպարը ճանաչելի դառնա ողջ աշխարհում: «Նա հետաքրքիր արտաքին ունի ու լավ տվյալներ, այնպես որ, ցանկության դեպքում նա լավ ապագա կունենա մեզ մոտ»:

Ինքը` Նաստյան, դեռևս չի պատասխանել առաջարկությանը: Նա ցանկանում է լրագրող դառնալ ու ներկայումս ակտիվորեն նախապատրաստվում է ընդունելության քննություններին: Իսկ ակնթարթորեն հանրահայտ դառնալու պատճառով նույնիսկ բջջային համարն է փոխել ու սոցցանցերից հեռացրել  իր ներկայությունը: Իսկ մինչ այս, նա էլեկտրոնային տեխնիկայի օնլայն խանութներից մեկի դեմքը դառնալու առաջարկն ընդունել է: Գովազդային նկարահանումը տեղի է ունենալու մայիսի 24-ին, իսկ գովազդը կհայտնվի հունիսի սկզբին:

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply