«Թալիբանի» դեմ ապստամբած կնոջը` նոր կյանք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2012 11:04

Երիտասարդ կինը, որին 18 տարեկանում այլանդակել էին անհնազանդության ու   դաժան ամուսնու տնից փախչելու փորձի համար, քաղաքական ապաստարան է գտել ԱՄՆ-ում ու փորձում է նորովի ապրել:

Տարիներ առաջ  Աֆղանստանից Աիշա Մոհամադզաիի նկարը ողջ աշխարհի  հասարակայնությանը ցնցեց. անհնազանդության համար կնոջ քիթն ու ականջները կտրել էին, իսկ նրան հայրենի տնից հեռու  գցել`մեռնելու:

Վերջին տարիներին կնոջ կյանքը, որին փրկել էին ամերիկացիները, արմատապես փոխվեց: Մասնագետներին հաջողվեց վերականգնել նրա քիթն ու  հնարավորինս կայունացնել կնոջ  էմոցիոնալ վիճակը:

ՄԱԿ-ի տվյալներով, Աֆղանստանում  կանանց 90%-ը տանը ենթարկվում է բռնության` պայմանավորված  «Թալիբան» շարժման այն  համոզմամբ, որ կինն իրավազուրկ էակ է:

Դիտվել է 1306 անգամ:
Print Friendly

Leave a Reply