Սահակաշվիլին «հաշվեհարդարի» ցուցակ ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2012 10:15

ՊՆ նախկին ղեկավարի կարծիքով, Սահակաշվիլին անձամբ է հատուկ ծառայություններին հրահանգում սպանել «Վրաստանի թշնամիներին»:

Թենգիզ Կիտովանին, որը քաղաքական ապաստարան է ստացել  Ռուսաստանում, կարծում է, որ Վրաստանում գործում է վրաց գործակալների ճյուղավորված ցանց:

«Այդ գործակալների ետևում քաղաքական հզոր ուժեր են: Ռոման Դումբաձեի սպանությունը Սահակաշվիլու ձեռքի գործն է , ինչպես և  այլ քաղաքական գործիչների, որոնք նրան խանգարում են»,- հավաստիացնում է Վրաստանի  պաշտպանության նախկին նախարարը:

Կիտովանին հիշում է, որ մոտ մեկ տարի առաջ իրեն սպառնում էին, սակայն ինքն անմիջապես դրա մասին տեղեկացրեց ռուսական անվտանգության ծառայությանը:

«Հրամանը կտրվի ու մարդուն կսպանեն, դա փաստ է: Դրա համար ես նույնիսկ պահպանությունը չեմ ուժեղացնում, իմաստ չունի,-ասում է նախկին զինվորականը: -Սահակաշվիլին իր ցանցը տարածել է ողջ աշխարհով: Դրա մասին է խոսում նաև Բադրի Փաթարկաշվիլու թունավորումը հատուկ ծառայությունների միջոցով, իսկ Ռուսաստանում այդ նպատակով օգտագործում են ռուս մարդասպաններին»:

Երեկ Մոսկվայում սպանված Ռոման Դումբաձեից բացի, մեկ տարի առաջ Մոսկվայում սպանվել էր աջարական ղեկավար Ասլան Աբաշիձեի  գաղափարակիցներից մեկը` Աջարիայի ՆԳՆ փոխնախարար Էլգուջ Ջինչարաձեն: Այդ սպանությունը ևս մինչ օրս բացահայտված չէ:

Երկուշաբթի օրը 2 մարդասպան մոտոցիկլով Մոսկվայի արևմուտքում  կրակոցով սպանել են  Վրաստանի ՊՆ  նախկին գեներալ-մայոր Ռոման Դումբաձեին: Դումբաձեն Վրաստանի ՊՆ Բաթումի 25-րդ բրիգադի նախկին հրամանատրն էր: Վրաստան նրա մուտքն արգելված էր այն բանից հետո, երբ նա հրաժարվեց կատարել Սահակաշվիլու հրամանները. Դումբաձեին որպես հայրենիքի դավաճան դատեցին ու  հանձնեցին Ռուսաստանին` 12 վրաց գերիների դիմաց:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply