Իտալիան շարունակում է ցնցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2012 9:33

Երեկ երեկոյան Էմիլիա-Ռոմանյայում կրկին 2 երկրաշարժ է գրանցվել 4,1 և 3,5 մագնիտուդով: Այսօր տարածաշրջանից տարհանվել է  6 հազար մարդ: Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մոդենա ավանում, որը տուժել էր նախորդ երկրաշարժից: Էմիլիա-Ռոմանյայի մարզպետ Վասկո Էրանիի խոսքով, անցած գիշեր հատուկ ճամբարներ են բացվել տուժած շրջանների բնակիչների համար, որտեղ այժմ 5 000 մարդ կա. նրանցից 1300-ը Ֆերարա ավանից են, 3300-ը` Մոդենայից ու  մոտ 300-ն էլ Բոլոնիայից:

Կիրակի սկսված ստորգետնյա ցնցումների պատճառով տասնյակ տներ են ավերվել. 50 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել:Պատճառված վնասը  մոտավոր հաշվարկով կազմում է 10 մլն եվրո:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply