Տոկիոյում բացվել է աշխարհում ամենաբարձր հեռուստաաշտարակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2012 9:18

Այսօր Ճապոնիայի մայրաքաղաքի բնակիչները վերջապես կարող են այցելել աշխարհում ամենաբարձր հեռուստաաշտարակ`«Երկնային ծառ» (Skytree):

Այն 634 մ բարձրություն ունի` 2 անգամ բարձր  Տոկիոյի աշտարակից:  Skytree-ի կառուցումը սկսվել է 2008-ից ու ավարտվել 2012-ի փետրվարին: Աշտարակի կառուցմանը մասնակցել է 580 հազար մարդ: Կառույցի համար ծախսվել է 65 մլրդ իեն (812 մլն դոլար):

Նոր աշտարակն օգտագործվելու է հեռուստառադիոազդանշանների հաղորդման համար: Բացի այդ,  աշտարակում դիտահարթակներ կան ու ժամանցային համալիր: Այցելուները կարող են ծանոթանալ այդ շրջանի պատմությանը,  այցելել օվկիանարիում ու պլանետարիում, խանութներ ու ռեստորաններ:

Աշատարկն ունենալու է 400 աշխատող, որոնք 2 ամսում դասընթացներ են անցել ու պատրաստ  են հնարավոր  բոլոր իրավիճակներին:  Նրանք պարտավոր են  հյուրերին այնպես ընդունել, որ նրանք վերադառնալու ցանկություն ունենան:

Skytree մուտք գործելու համար պետք է նախապես տոմս պատվիրել: Բացմանը հաջորդած օրերի տոմսերը  համացանցում վաճառվեցին կես ժամում:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply