Երգչուհի Շերը նշել է ծննդյան 66-ամյակը,տեսանյութ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | May 22, 2012 8:58

Մայիսի 20-ին հայազգի ամերիկյան երգչուհի, դերասանուհի եւ ռեժիսոր Շերը նշում է իր 66-ամյակը: Նրա ծնողները ամուսնալուծվել էին, երբ Շերիլին-Լայպեր Սարգսյանը ծնվել էր: Հորը` Կարապետին նա առաջին անգամ տեսել է 11 տարեկանում: 16 տարեկանում Շերը մեկնել է Լոս Անջելես:

1962թ. սրճարանում Շերը հանդիպել է իր ապագա ամուսնուն` Սոննի (Սալվադորե) Բոնոյին, ով ասիստենտ էր աշխատում պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի մոտ: Առաջին ձայնագրությունը Ringo I Love You (1964) կատարումն էր` Բոննի Ջո Մեյսոն կեղծանունով, քանի որ Սպեկտորը կարծում էր, որ Շերիլին անունը բավարար չափով ամերիկյան չէ:

1964թ. Սոննին եւ Շերը պայմանագիր ստորագրեցին Atlantic ձայնագրման ստուդիայի հետ, եւ թողարկեցին I Got You Babe հիթը: 1969թ. Շերը դուստր ունեցավ` Չեսթիթի Բոնոն, ով 2010-ին պաշտոնապես փոխեց իր սեռն ու դարձավ տղամարդ` Չեզ Բոնո անունով:

1971թ. Շերն ու Բոնոն Ամերիկայում ներկայացրին սեփական հեռուստաշոուն` The Sonny and Cher Comedy Hour, որը մեծ ժողովրդականություն էր վայելում:

194թ. զույգը ամուսնալուծվեց, Շերը ամուսնացավ երաժիշտ Գրեգ Օլմանի հետ: 1979թ. նա բաժանվեց նաեւ Օլմանից եւ վերցրեց Շեր կեղծանունը:

Շերը նկարվել է մի շարք ֆիլմերում` «Սիլքվուդ», «Դիմակ», Կասկածյալը», «Իսթվիկյան վհուկներ», «Լուսնի իշխանությունը»: Վերջին ֆիլմի համար նա արժանացել է Օսկարի:

Երաժշտական եւ դերասանական հաջող կարիերայի գագաթնակետը 2010թ. էկրաններ բարձրացած «Բուրլեսկ» ֆիլմը, որում հնչած You Haven’t Seen The Last Of Me կատարումը արժանացել է «Ոսկե գլոբուսի»:

Շերն իր հավաքածուում ունի «Օսկար», «Գրեմմի», «Էմմի», 3 «Ոսկե գլոբուս» պարգեւներ:


NEWS.am

Դիտվել է 2331 անգամ:
Print Friendly

Leave a Reply