Ամուլսարի շահագործումը լուրջ վնաս է Վայոց Ձորի բնությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2012 18:38

Այսօր “Ավիատրանս” հյուրանոցում կազմակերպվել էր ախատանքային քննարկում` կապված Ամուլսարի շահագործման և դրա հետևանքով բնությանը հասցվող վնասների հետ: Քննարկմանը պետք է մասնակցեր նաև “Գեոթիմ” ընկերությունը, սակայն նրանք անհասականալի հիմնավորմամբ չէին ընդունել հրավերը: Մինչդեռ, քննարկման կազմակերպիչները նշեցին, որ հենց իրենք են ցանկություն հայտնել, որ նման ձևաչափով հանդիպում կազմակերպվի, սակայն իրենք կրկին խուսափեցին ներկայանալ հանդիպմանը:
Քննարկմանը մասնակցում էին կենսաբանության և կենդանաբանության ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր խոսեցին հանքի շահագաործումից Վայոց Ձորի բնությանն ու կենդանական աշխարհին հասցվելիք վնասների ու աղետալի հետևանքների մասին:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը նշեց, որ Ամուլսարի վերաբերյալ ընդհանուր հետազոտությունների մեջ, որոնք կատարել են մի քանի փորձագետներ, կան հակասություններ` կապված Կարմիր գրքում ներառված կենդանիերի գոյության հետ այդ տարածքում: Այդ ամենը պարզաբանելու և մանրամասն ներկայացնելու նպատակով պարոն Մանվելյանը ցուցադրեց մի քարտեզ, որի վրա հստակ նշված էին այն գոտիները, որտեղ բնակվում են ոչնչացման եզրին կանգնած կենդանիներ և թռչուններ, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում:
“Ամուլսարի” տարածքը ընդգրկված է կարևորագույն թռչնաբանական տարածքների մեջ: Այստեղ բնակվում է մերձտափաստանային բազե, որը միջազգային Կարմիր գրքում է գրանցված: Մեր փորձագետներն այնտեղ ֆիքսել են նաև, որ կա ընձառյուծ և հովազ, և այդ տարածքը համարվում է նաև միգրացիոն միջանցք կենդանիների համար: Բացի այս, այդտեղ հայտնաբերվել են 5 անողնաշարավոր և 34 ողնաշարավոր կենդանիների տեսակներ, այդ թվում` չղջիկների տեսակներ, մուֆլոն, բեզոարյան այծ, ընձառյուծ և այլն, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում”,- պարզաբանեց Մանվելյանը:
Իսկ Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Էլեոնորա Գաբրիելյանն էլ իր հերթին խոսեց այն վնասների մասին, որ կարող են հասցվել Վայոց Ձորի տարածաշրջանի բնությանն ու բուսական աշխարհին, ինչպես նաև ներկայացրեց այն բույսերի անուններն ու տեսակները, որոնք տարածված են այդ շրջանում և կարող են ոչնչանալ հանքի շահագործման հետևանքով: Ըստ բուսաբանի` վտանգի կարող են ենթարկվել նաև Ամուլսարի շրջակա արոտավայրերն ու այն ընտանի կենդանիները, որոնք սնվում են հենց այդ արոտավայրերից:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply