Հարձակվել են «Բազմազանության շքերթի» վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2012 18:33

«Կասկադ» համալիրի մոտից մշակութային բազմազանություն երթի մասնակիցները քայլերթով հասան Շառլ Ազնավուրի հրապարակ: Երթի ընթացքում քայլերթի մասնակցներին բացականչություններով ուղեկցում էին մի խումբ երիտասարադներ: Երթը հսկում էին ոստիկանները:

Երիտասարադների պնդմամբ` երթին մասնակցում էին ոչ թե մշակույթին առնչվող երիդասարդներ, այլ` ԼԳՏԲ-ներ:

Հայաստանի նկարիչների միությունում պետք է մեկնարկեր մշակութային բազմազանության ցուցահանդես, սակայն «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում կրքերն այնքան թեժացան, որ երիտասարդները պատսպարվեցին Նկարիչների միությունում:

Ոստիկանները շրջափակել են Նկարիչների միության շենքը, ներսում միջոցառման մասնակցներն են, դրսում` երիտասարադները, որոնք բացականչում են «Կեցցե բարոյականությունը», «Ոչ այլասերմանը», «Հեռու մեր երեխաներից» և այլն:

Նկարիչների միության ներսում Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ակցիային մասնակցող Անիի և Միհրանի հետ, ովքեր ասել են. «Սա գեյ պառադ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Մենք սեռական այլ կողմնորոշում չունենք, իսկ այս ցուցանահեդեսում ներկայացված էին նաև մեր աշխատանքները և մենք եկել ենք ընդամենը ցուցահանդեսին մասնակցելու»:

«

Դիտվել է 1651 անգամ:
Print Friendly

Leave a Reply