Բաքվում կրկին բախվել են ընդդիմադիրներն ու ոստիկանները. կան ձերբակալվածներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 17:31

Այսօր Բաքվում ընդդիմադիր «Հանրային պալատը» հերթական հակակառավարական ակցիան է անցկացրել, ինչն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով:

«Ազատություն», «հրաժարական», «ոչ կոռուպցիային», «ժողովրդավարություն» կոչերով ու վանկարկումներով ցուցարարները հավաքվել են Բաքվի կենտրոնում:

Ոստիկանությունը սկզբում չի միջամտել, սակայն ավելի ուշ փակել է ցուցարարների ճանապարհը և ձերբակալել 5 մարդու: Ոստիկանությունը կոչ է արել չխախտել հասարակական կարգը և հիշեցրել է, որ «քաղաքում հյուրեր կան», «ամոթ է», իսկ հյուրերի ներկայությունը Բաքվում պայմանավորված է «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթով:

Ակցիայի մասնակիցները, սակայն, անդրդվելի են եղել: Նրանք պահանջել են ազատ արձակել 2011 թ.-ի ապրիլի 2-ին Բաքվում անցկացված ընդդիմության հանրահավաքի ընթացքում ձերբակալված քաղբանտարկյալներին:

«Հանրային պալատը» հայտարարել է, որ նախատեսում է մայիսի 24-ին պիկետ անցկացնել Ադրբեջանի Հանրային Հեռուստաընկերության շենքի մոտ: Բաքվի իշխանությունները, սակայն, տեղեկացրել են, որ այդ օրը կայանալու է «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակից փուլը, որը միջազգային իրադարձություն է և որևէ գործողություն կպատժվի օրենքով:
Թերթ.am

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply