Քննարկվեց թիվ 169 դպրոցին միջնակարգ դպրոցի կարգավիճակ տալու հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2012 17:25

Ս.թ. մայիսի 21-ին Հանրային խորհրդում տեղի ունեցավ

Տարածքայինկառավարման և տեղական ինքնակառավարման

հանձնաժողովիկոլեգիայի նիստ, որը վարում էր հանձնաժողովի

նախագահ ԿորյունԱռաքելյանը:

Օրակարգում Երևանի Հովհաննես Շիրազի անվան

թիվ169 դպրոցին միջնակարգ դպրոցի կարգավիճակ տալու հարցն էր:

Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ ՎազգենՄանուկյանը,

ԱԺ պատգամավոր Արայիկ Սիմոնյանը, ԱԺ պաշտոնյաՅուրա Խալաթյանը,

դպրոցի տնօրեն Սուսաննա Մալոյանը:

Կորյուն Առաքելյանը ներկայացրեց խնդիրը՝ նշելով, որ աշակերտները ստիպված են հաճախել 115 ավագդպրոց,

որը գտնվում է ավելի քան 5 կմ հեռավորության վրա: Այդ դպրոց են հաճախում նաև Արարատիմարզի Գետափնյա,

Գեղանիստ և Հայանիստ գյուղերից աշակերտներ, որոնց համար կրկնակի դժվար էավագ դպրոց հասնելը:

Նաև նշվեց, որ դպրոցում սովորող երեխաների հիմնական մասը սոցիալապես անապահով ընտանիքներիցէ,

ուստի լուրջ խնդիր է փոխադրամիջոցի հարցը: Ի դեպ, 40 աշակերտ արդեն թողել է դպրոցը:

Հաշվի առնելով, որ դպրոցն ունի շենքային, մասնագիտական, տեխնիկական բավարար ներուժ

ու  հնարավորություններ, ինչը լիովին համապատասխանում է միջնակարգ դպրոցի կարգավաճակ

ստանալուն, հանձնաժողովը որոշեց նամակով դիմել ՀՀ կառավարությանն ու Կրթության և

գիտության  նախարարությանը՝ հարցին դրական լուծում տալու խնդրանքով:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply