ՆԱՏՕ-ն հայտարարություն է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 16:21

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները սառեցված հակամարտությունների բոլոր կողմերին կոչ են արել ավելի կառուցողական լինել եւ հարգել բանակցությունների առկա ձեւաչափերը:

Չիկագոյում ընդունված հռչակագրում պետությունների եւ կառավարությունների ղեկավարները նշել են, թե տարածաշրջանային ձգձգվող հակամարտություների առկայությունը Հարավային Կովկասում եւ Մոլդովայում նախկինի պես անհանգստացնում են Դաշինքին:

«Այդ հակամարտությունների կապակցությամբ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական կերպով եւ ավելի ուժեղ քաղաքական կամքով շարունակել մասնակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, նաեւ հարգել բանակցությունների առկա ձեւաչափերը»,- ասվում է հայտարարության մեջ:

Գագաթնաժողովի մասնակիցները անեւ կոչ են արել կողմերին խուսափել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խաթարող քայլերից:

«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցմանը»,- ասվում է հայտարարոթյան մեջ:

 

NEWS.am

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply