Ապրիլին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 4.8%-ով, իսկ սպառողական գները նվազել են 0.6%-ով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2012 15:43

ՀՀ տնտեսական ակտիվությունն այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել է 4.8%-ով, իսկ 2011-ի ապրիլի համեմատ ավելացել է 7,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մարտի նկատմամբ ապրիլին կրճատվել են արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1.9%-ով, ծառայությունների ծավալը՝ 1.6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 25.4%-ով:

Նշված ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել 2.3 %-ով, շինարարությունում` 2.2%, առևտրաշրջանառության ծավալը մարտի համեմատ աճել է 3.4 %-ով, իսկ 2011թ-ի ապրիլի համեմատ՝ 2.5%-ով:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական գները նվազել են 0.6%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գները՝ 1.4%-ով: Այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, զգալիորեն կրճատվել են նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալները` 14.8%, ընդ որում` արտահանման անկումը կազմել է 43.4%, իսկ ներմուծմանը` 2%:

Ապրիլին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 118 հազար 497 դրամ կամ աճել է 1.1%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը աճել է 0.9%-ով՝ կազմելով 93 հազ. 555 դրամ, իսկ մասնավոր հատվածում այն աճել է 1.3%-ով` կազմելով 148 հազ. 256 դրամ:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply