Իրանական կայք. Իլհամ Ալիևի պարտությունը՝ «ղումարբազությունից» մինչև քաղաքականության

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 15:35

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր գործունեության ընթացքում պարտություն է կրել և «ղումարում» և քաղաքականության մեջ:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:

Իրանական աղբյուրը, ներկայացնելով Իլհամ Ալիևի անցած ճանապարհը, գրում է. «Իլհամ Ալիևը քաղաքական գործիչ չի եղել. Նա ավելի շատ հայտնի է իր «ղումարբազությամբ»: Հեյդար Ալիևի պաշտոնավարման տարիներին (1996թ.) մի անգամ Իլհամը, Ստամբուլի կազինոներից մեկում բավականին խոշոր գումար պարտվելով, ղումարբազների մոտ պատանդ է մնում, հայրը հատուկ պատվիրակություն է ուղարկում և պատանդությունից ազատում է որդուն»:

Անդրադառնալով Իլհամ Ալիևի ներկա քաղաքական գործունեությանը՝ «արաննյուզ»-ի մեկնաբանը գրում է. «Եթե 1996թ. Իլհամ Ալիևը «ղումարբազների» մոտ էր պատանդ մնացել, ապա այժմ նա Իսրայելի քաղաքականության պատադն է դարձել: Եթե ժամանակին Հեյդար Ալիևն Ադրբեջանի ժողովրդի գումարներով ազատեց որդուն պատանդությունից, ապա ներկայում Իսրայելի քաղաքական պատանդությունից ո՞ վ պետք է ազատի Իլհամ Ալիևին»:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 692 անգամ:
Print Friendly

Leave a Reply